Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Հոբելյանական ընդունելություն Վատիկանում

Հոբելյանական ընդունելություն Վատիկանում
04.07.2016 | 13:41

Հունիսի 30-ին Վատիկանում հոբելյանական ընդունելության ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Հայաստան այցի և առաջիկայում Լեհաստան, Վրաստան, Ադրբեջան այցերի մասին՝ հաղորդում է Radio Vaticana-ն: Պոնտիֆիկոսն ասել է, որ Հայաստան է մեկնել իբրև եղբայրության ու խաղաղության ուխտավոր և ընդգծել է, որ Հայաստանն «առաջին երկիրն է, որ քրիստոնեություն է ընդունել չորրորդ դարի սկզբին, ժողովուրդը երկար պատմության մեջ մարտիրոսաբար վկայել է քրիստոնեական հավատը»:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ֆրանցիսկոս պապը կմեկնի Վրաստան և Ադրբեջան, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են ուղղափառ և մուսուլմանական համայնքների համեմատությամբ: Պապը հրավերն ընդունել է երկու պատճառով՝ նա ճշտեց, որ իր նպատակն է «ընդգծել հինավուրց քրիստոնեական արմատները այդ հողերում՝ բնականաբար մյուս կրոնների ու մշակույթների հետ երկխոսության ոգով, որպեսզի ամրապնդվի հույսը և խաղաղության ճանապարհը»:
Radio Vaticana


Հ.Գ. Երկու ամսից մենք նորից կսկսենք հետևել պապական այցին՝ այս անգամ մեր հարևան երկրները: Վստահաբար՝ հավատակից Վրաստանում և մուսուլմանական Ադրբեջանում Ֆրանցիսկոս պապը խոսելու է խաղաղության ու սիրո մասին: Հարց է՝ կհասկանա՞ն նրան Բաքվում, թե՞ կձևացնեն, որ հավատացին ու հասկացան: Ինքնին հասկանալի է, որ ձև կգտնեն պապին ներկայացնելու Խոջալուի «ցեղասպանությունը», փախստականների «տառապանքները» և «օկուպացված հողերի» վերադարձի կարևորությունը: Քաղաքականությունը մնում է քաղաքականություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ